Հայաստանը հիմա պետք է մտածի մեծ հեռահարության կրակային խոցման համակարգերի, հրթիռային եւ հրետանայանին համալիրների, անօդաչուների դեմ պայքարի համալիրների (առաջին հերթին ՌԷՊ համակարգերի) ձեռքբերման մասին։ Այս մասին դեկտեմբերի 4–ին Մոսկվա–Երեւան առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց ռազմագիտության դոկտոր, Հրթիռային եւ հրետանային գիտությունների ռուսական ակադեմիայի նախագահի տեղեկատվական քաղաքականության հարցերով տեղակալ Կոնստանտին Սիվկովը։ Նա հավելեց, որ արդիական է նաեւ սեփական անօդաչուների ստեղծումը, ցամաքային եւ օդային տարածքի վերահսկման համակարգերի ձեռքբերումը եւ ամրաշինական կառույցների ստեղծումը՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմի առաձնահատկությունները։

«Հայաստանի չափերը հաշվի առնելով՝ իր պաշարով Ս–300–ի առկայությունը կապահովի երկրի օդային անվտանգությունը։ Հենց այս համալիրի առկայությունը ադրբեջանական կողմին թույլ չտվեց օգտագործել օդաչուավոր ավիացիան։ Ինչ վերաբերում է մեծ թվով կործանիչների առկայությանը, որպես հակաօդային պաշտպանության համակարգ, այնքան էլ նպատակահարմար չէ»,– նշեց փորձագետը։