ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործով գրավի դատական նիստը. պատճառաբանությունը՝ զբաղվածությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Հենց նոր տեղեկացա, որ ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործով գրավի դատական նիստը: Պատճառաբանությունը զբաղվածությունն է: Տեղեկացնում եմ, որ քննչական խումը բաղկացած է 34 քննիչից: Ակնհայտ է, որ փորձ է արվում ձախողել նիստը`

Ս.Խառատյանի հնարավոր ազատ արձակվելը արգելափակելու նպատակով:

ԱԱԾ արի նիստի, մի վախեցիր իրականության հետ առերեսվելուց»,- գրել է նա։