Եվրասիական տնտեսական միությունում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը Ռուսաստանը, հավանաբար, կներկայացնի այս տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին։ Այս մասին այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Կան բելառուսական կողմի առաջարկները, նրանք կոնկրետացնում են, որ անհրաժեշտ էր ամրագրել գազի ընդհանուր շուկայի ձեւավորման միջազգային պայմանագրի մեջ, որը, կարծում եմ, մշակողներից, իսկ դա Ռուսաստանի Դաշնությունն է, կստանանք դեկտեմբերին կամ առավելագույնը հաջորդ տարվա հունվարին»,– նշել է ԵՏՀ ղեկավարը։