Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Եվգենի Պետրունյակը Ռադայի նիստի ժամանակ նայել է էրոտիկ լուսանկարներ։ Facebook–ում այդպիսի լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Յան Դոբրոնոսովը։

Պետրունյակը ձեռքին սմարթֆոն է պահել մերկ կնոջ պատկերով։ Այդ պահին մեկ այլ խորհրդարանական ելույթ էր ունենում։

«Վա՞տ է, երբ մեկը կենդանի ելույթ է ունենում, իսկ մեկ այլ պատգամավոր նայում է մերկ աղջկա»,– լուսանկար մակագրել է լուսանկարիչը։