Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 140959 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 526148 վերջին մեկ օրում` 3305 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21998 պացիենտ. մեկ օրում ավելացել է 156-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 116066 անձ` վերջին մեկ օրում 1076 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 2309 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 586 է: