Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 782 դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր, հայտնում է «Գազետա»-ն:

Վերջին անգամ ռեկորդ էր գրանցվել դեկտեմբերի 3-ին, երբ հաստատվել էր վարակման 28 145 դեպք:

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման բոլոր նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (7.993), Սանկտ Պետերբուրգում (3.726), Մոսկվայի մարզում (1.246):

Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 27 644 մարդ, մահացել է 508 մարդ:

Հանրապետությունում գրանցվել է ընդհանուր 2.431.731 վարակման դեպք, առողջացել է 1.916.396 մարդ, մահացել է 42.684 մարդ: