Tesla-ում բարձր պաշտոններ զբաղեցնող աֆրոամերիկացիները կազմում են ընկերության մինչեւ 4 տոկոսը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով էլեկտրաքարերի արտադրողի` բազմազանության մասին զեկույցը:

Նշվում է, որ ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց տոկոսը 17 տոկոս է, մինչդեռ ընկերությունում կին աշխատողների ընդհանուր թիվը 21 տոկոս է:

Ընդ որում, ընկերությունում նշել են, որ ղեկավար պաշտոնները կազմում են ընդհանուր աշխատուժի մոտ 0.4 տոկոսը: