Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 

«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման ընթացքը, այդ թվում` կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության արդիական թեմաներ եւ միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասաց ՌԴ ԱԳՆ-ն: