«Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել  «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՝ ազդարարելով, որ միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։

«Ես Սմբատն եմ՝ «Հայրենիք» զորախմբի զինվորը։ Մարտական գործողություններին  մասնակցել եմ ռազմաճակատի ամենածանր և պատասխանատու հատվածներում: Ինձ վստահված մարտական առաջադրանքը կատարել եմ պատվով և արժանապատվորեն։ Հպարտ եմ լինելու «Հայրենիք» զորախմբի զինվորն ու պատիվ ունեմ լինելու գեներալ֊մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը։

Այսօր, մեր հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակահատվածում, հավատարիմ մնալով իմ դավանած արժեհամակարգին, շարունակում եմ իմ պայքարը հանուն իմ երազած Հայաստանի։

Ես և իմ մարտական ընկերները միանում ենք Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։

Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Պատիվ ունեմ»,- ֆեյսբուքում գրել է զորախմբի անդամ Սմբատ Ռոստոմյանը։

Ֆլեշմոբին միացել են ջոկատի կազմում  կռված այլ գործիչներ: