Գերմանիայի Գերագույն դատարանը շաբաթ օրը հաստատել է հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ Բրեմենում նախատեսված ցույցի արգելումը, հայտնում է Reuters-ը:

Առաջին ատյանի դատարաններն արդեն մերժել են բողոքի ցույցի թույլտվության դիմումը, որը նշանակված էր շաբաթ օրը Բրեմենի կենտրոնում` 20 000 մարդու մասնակցությամբ:

Նոյեմբերին ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել` Բեռլինում հակակրոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար:

Չնայած գերմանացիների մեծ մասը խոստովանում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված սահմանափակող միջոցների անհրաժեշտությունը, այս որոշման քննադատները կարծում են, որ սահմանափակումները վտանգում են բնակիչների քաղաքացիական իրավունքները: