Երկուսուկես տարի առաջ մեր ժողովրդի մեծամասնությունը դուրս էր եկել փողոց փոփոխություններ կատարելու ակնկալիքով, ինքս եղել եմ այդ մարդկանց մեջ, այսպես կոչված, հեղափոխական թիմի ներկայացուցիչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրաԱրթուր Վանեցյանը:

«Երբ գիտակցել եմ, որ փոփոխությունների ոգեւորությունը թվացյալ էր, եւ հեղափոխական կոչված ճանապարհը մեզ տանում է դեպի կործանում, ես դուրս եմ եկել եւ կանգնել այսօր այստեղ: Ես այդ գիտակցմանը հանգել եմ մեծ դժվարությամբ, որովհետեւ հեշտ չի եղել խոստովանել սեփական սխալը կամ խաբված լինելը: Հասկանում եմ, որ մեր ժողովրդի մեծ մասի համար, այո դժվար է գիտակցել, որ 2,5 տարի առաջ սխալ որոշում է կայացրել: Դժվար է, բայց այլ ճանապարհ չկա: Մենք կործանումից դեպի զարգացում ճանապարհը պետք  է սկսենք սեփական սխալների գիտակցումից: Բոլորս պետք է մեր մեջ ուժ գտնենք առեերեսվելու ճշմարտության հետ: Մենք պետք է վերագտնենք ճշմարտությունը, քանի որ 2,5  տարի, դրանից առաջ այն խլվել է մեզանից, այն մանիպուլացվել է, եղծվել է, ծառայեցվել է ամենաճղճիմ նպատակներին: Մենք դա թույլ ենք տվել, որովհետեւ քաղցր կեղծիքը նախընտրել ենք դառը ճշմարտությունից: Բայց հիմա  եկել է այդ ճշմարտության հետ առերեսվելու իրականությունը, բաց աչքերով նայելու եւ իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Ճշմարտությունը հաղթանակելու է ստին, մենք անցնելու ենք այդ դժվարին ճանապարհով՝ մեր հայրենիքը դուրս բերելով խավարից ու խավարամտությունից: Սիրելի ժողովուրդ, այս ճանապարհին մենք չպետք է հոգնենքն կրկնել, այլեւս բացահայտված ճշմարտությունները՝ Նիկոլ, դու հայրենասպան ես, Նիկոլ, դու ֆեյք ես, Նիկոլ, դու մոլագար ես, Նիկոլ, դու թալանչի ես, Նիկոլ, դու հող հանձնող ես, Նիկոլ, դու անմեսունակ ես: Եվ ուրեմն՝ «Առանց Նիկոլ Հայաստան»,-ասաց Վանեցյանը: