Այս ընթացքում առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ եւ մենք չենք ունեցել իշխանություն ու պետություն, որ մեր ժողովրդի շահերը պաշտպանի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Կոնկրետ հարց եմ ասում՝ Լաչինի միջանցքի 2.5 կմ-ի հատվածը: Այսօր այն ինչ տեղի է ունենում Սյունիքում, հենց հիմա խնդիր է դրված, որ Կուբաթլուի ու Զանգելանի դիրքերը հանձնեն: Չկա պետություն, բանակը մնացել է անտեր, թուրքի առաջ կանգնած: Չկա ԱԳՆ, չկ վարչապետ: ես կարող եմ ասել, որ մենք երբեք չենք կարող համակերպվել Շուշիի ու Հադրութի կորստի հետ: Սա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդին տանելու ենք նոր պատերազմի, նոր արկածախնդրության»,-ասաց նա:

Սաղաթելյանն անլուրջ համարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 6-ամսյա ճանապարհային քարտեզ մշակելու եւ իրագործելու հայտարարությունը. «Ինչ է Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ մինչեւ հիմա չի կարողացել անել: Ինքը 2,5 տարի ժամանակ ուներ բարեփոխումներ անելու, երկիր կառուցելու: Ինքը ձախողել է, չի կարողացել:  Հիմա եւս 6 ամիս ուզում է, որ ինչ անի: Հիմա ինքը ունի մեկ ճանապարհ՝ անցնցում կատարի իշխանության փոխացնում եւ նոր սադրանքների չդիմի: Եթե մի քաղաքացու քթից արյուն թափվի, դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, մենք տեղեկություններ ունենում ենք տարբեր տեղերից, որ կան սադրիչ խմբեր եւ կոչ ենք անում դրանց հեռու պահել այս պրոցեսներից»: