Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վրդովվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից Բաքվում շքերթի ժամանակ:

«Նախագահ Էրդողանին չեն հայտնել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսի հյուսիսում գտնվող տարածքները բռնի անջատմանն իրանական հայրենիքից: Մի՞թե նա չէր հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող այդպես խոսել մեր սիրելի Ադրբեջանի (իրանական նահանգ) մասին»:

Էրդողանն Իրանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել Բաքվում կայացած շքերթի ժամանակ: