Երեւանում հունիսի 6-13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում   տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը: Այն անցկացվում է Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Երեւանի Ֆրանսիական հրապարակը զարդարվել է գունազարդ գովազդային պաստառներով, որոնք ազդարարարում են մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող հայ մշակութային ասպարեզում ամենասպասված եւ հույժ կարեւոր, միգազգային մրցույթի մեկնարկը:

Մրցույթի կազմակերպիչներն են` Մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Հունիսի 6-ին կկայանա մամուլի ասուլիս, որին ներկա կլինեն Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն` Արմեն Սմբատյանը, աշխարհահռչակ դիրիժոր Քրիստիան  Յարվինը, հանրահայտ ջութակահար` Միխայիլ Սիմոնյանը (ԱՄՆ), «Դոյչե Գրամաֆոն» ձայնագրման ընկերության փոխնախագահ Ուտե  Ֆեսկենը, միջազգային դաշնամուրային մրցույթների մրցանակակիր Արմեն Բաբախանյանը:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու  36 դաշնակահար եւ 11 կոմպոզիտոր ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄն-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից եւ Դոմինիկյան Հանրապետությունից:

Մրցույթի մրցանակներն են

1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ
Համերգ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վալերի Գերգիեւ) կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Պավել Կոգան) հետ 2011-2012 համերգաշրջան
2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ
3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային Եզրափակիչ փուլի մասնակիցները, որոնք չեն դարձել մրցանակակիր, յուրաքանչյուրը պարգեւատրվելու է դիպլոմով եւ 2000 ԱՄՆ դոլար գումարով:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանում է հետեւյալ մրցանակները կոմպոզիցիա մասնագիտության համար`

1-ին մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ: