Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 13-ից մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Նա նշեց, որ որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած եւ ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել՝ հայ եւ ադրբեջանցի. նրանք հոսպիտալացվել են:

Հունան Թադեւոսյանն ասաց, որ Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի եւ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանավորված՝ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել են: