Այսօրվա տվյալներով 64 մարմին է դուրս բերվել. 41-ը` Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով ասաց Արցախում գտնվող Արսեն Ղուկասյանը, ով փնտրում է եղբորն ու եղբոր որդուն:

«Այսօր արդեն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են`ինչ են արել: Այսօրվա տվյալներով 64 մարմին`41-ը Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից, դուրս են բերվել»,- ասաց Արսեն Ղուկասյանը: