Հայաստանի իշխանությունները շարունակում են կեղծել իրականությունը և հանրությունից թաքցնել տեղեկություններ, որոնք կարող են դժգոհության առիթ դառնալ։ Առ այսօր դեռևս պաշտոնապես ասված չէ, թե հայկական կողմը քանի զոհ, վիրավոր, անհետ կորած և գերի ունի։ Այս մասին գրում  է Politik.am-ը:

Կայքը գրում է, որ շաբաթներ առաջ զոհերի մասով հստակություն մտցրեց Միքայել Մինասյանը։ Նա տեղեկացրեց, որ զոհերի թիվը, որի մասին իշխանությունները գիտեն կազմում է 4750։ Իշխանություններն իհարկե փորձեցին հերքել, բայց հետագա տվյալները գալիս են ապացուցելու Մինասյանի պնդումը։

Այս պահին իշխանությունները հրապարակային տեղեկացրել են 3000-ից ավել զոհի մասին։

Politik.am-ի կառավարության աղբյուրները տեղեկացնում են, որ այս պահին ունենք ավելի քան 1400 անհետ կորած, որոնց մեծ մասն իրականում զոհվել են, սակայն նրանց մարմինները չեն տեղափոխվել Հայաստան։ Այս պահին տարբեր դիահերձարաններում կա 700 մարմին, որոնց ինքնությունը պարզված չէ, քանի որ անճանաչելի են։