Սառնակունք գյուղից հետո Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։

Նշենք, որ ամբողջ ժամանակ Փաշինյանին ուղեկցում են զինվորական համազգեստով անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, որոնք իրենց հետ բերել են զրահապատ ճամպրուկներ, որոնց հասարակությունն առաջին անգամ ականատես եղավ դեպի «Եռաբլուր» երթի ժամանակ։

Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությունից հետո Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու՝ թիկնապահներն էլ նրա հետեւից։

Մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգեւորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգեւորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերեւ բարձրացնելով։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գորիսի բազմաթիվ բնակիչներ փորձում են փակել Սյունիք մտնող ճաապարհը՝ Զանգերի հատվածում, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս նրանց հասնել Զանգեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալվել է։