Երեկ երեկոյան մի քանի հարված է հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների կողմից վերահսկվող նավթի մաքսանենգության թիրախների ուղղությամբ, հաղորդում է AMN News-ը:

Գործակալության տվյալներով` անհայտ անօդաչու թռչող սարքերը, որոնք ենթադրաբար ռուսական են, գրոհել են թիրախները Հալեպ նահանգի հյուսիսարեւելյան մասում գտնվող գյուղական բնակավայրերում:

Հալեպից ստացված դաշտային զեկույցի համաձայն` ենթադրյալ ռուսական ԱԹՍ-ները դաժան ռմբակոծության են ենթարկել Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում գտնվող նավթի մաքսանենգության վայրերը, ինչի հետեւանքով երեք հարվածի արդյունքում մի քանի թիրախ է ոչնչացվել:

Զեկույցում ասվում է, որ հարվածները զգալի վնաս են հասցրել նավթի մաքսանենգության օբյեկտներին, սակայն ընդդիմության ակտիվիստները զոհերի մասին չեն հաղորդել:

Չնայած ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար` Հալեպ քաղաքի աղբյուրն «Ալ-Մասդար»-ին հայտնել է, որ հարվածներն, ամենայն հավանականությամբ, իրականացվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք մշտապես վերահսկում են թիրախները:

Ավելի վաղ ռուսական անօդաչու թռչող սարքերը նմանատիպ հարձակում էին իրականացրել հոկտեմբերին, երբ ուժգին ռմբակոծության էին ենթարկել Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների վերահոսկողության տակ գտնվող նավթի մաքսանենգության վայրերը սահմանամերձ Ջարաբուլուս քաղաքի մոտակայքում: