MGM Holdings կինոընկերությունը հայտարարել է, որ վաճառքի է հանել Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունը սկսել է ձեւակերպել վաճառքի գործընթացը Morgan Stanley եւ LionTree LLC ներդրումային բանկերի հետ:

Ընդ որում՝ փորձագետները գնահատում են կինոստուդիայի արժեքը 5,5 մլրդ դոլար:

Նշվում է, որ MGM Holdings-ն արդեն վաղուց փորձում է վաճառել Metro-Goldwyn-Mayer-ը, սակայն կորպորացիան չի կարող համաձայնացնել դրա գինը գնորդների հետ: Այսպես, 2018 թվականին ընկերության ներկայացուցիչները բանակցություններ են վարել Apple-ի հետ: