Գյումրիի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ներատռված էր 14 հարց:

Ավագանին միաձայն հաստատել է  2021 թվականի բյուջեի եկամուտների ու ծախսերի նախահաշիվը։

Ավագանու մեկ այլ որոշմամբ որոշմամբ՝ 100 տոկոսով կզիջվի պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ընտանիքների գույքահարկը՝ մինչև զավակներից մեկի 18 տարին լրանալը։ Այս արտոնությունից կօգտվեն նաև 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները։

Այսօրվա  նիստը նախագահող քաղաքապետի տեղակալին ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առաջարկել է դիմել կառավարությանը կամ պաշտպանության նախարարությանը՝ հստակեցնելու մարտական գործողությունների ընթացքում զոհված, վիրավոր կամ անհետ կորած տղաների  անունները։