Աշխարհի չեմպիոն Իսպանիայի եւ փոխչեմպիոն Հոլանդիայի հավաքականներն ազատ էին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում եւ տուրի օրն օգտագործեցին ընկերական հանդիպում անցկացնելու համար:

Իսպանացիները 4:0 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին: Դուբլի հեղինակ դարձավ Սանտյագո Կասորլան, մեկական գնդակ էլ խփեցին Ալվարո Նեգրեդոն ու Ֆերնանդո Տորեսը:

Աշխարհի փոխչեմպիոն հոլանդացիների եւ աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիների հանդիպման հաշիվը չբացվեց: