Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում բարեգործական հանդիպում են անցկացրել Ռեալի եւ Բավարիայի լեգենդար վետերանները: Հասույթը տրամադրվելու է Աֆրիկայի աղքատներին:  Անցած տարի եւս այդպիսի հանդիպում էր անցկացվել. Ռեալի մրցակիցը Միլանն էր: Այդ խաղում 6:3 հաշվով հաղթեց Ռեալը:

Այս անգամ Ռեալի մրցակիցը Բավարիան էր: Վետերանների թիմերի մեկնարկային կազմերն այսպիսի տեսք ունեին.

Ռեալ. Բույո, Չենդո, Կարանկա, Էլյերո, Ռեդոնդո, Դե լա Ռեդ, Ամավիսկա, Ֆիգու, Զիդան, Բուտրագենյո, Սանտիլյանա

Բավարիա. Յունգանս, Սանյոլ, Բրեմե, Կովաչ, Աուգենտալեր, Ռոյտեր, Պաուլո Սերժիո, Բրայտներ, Էլբեր, Մակայ, Տարնատ

Գեղեցիկ խաղ ստացվեց, թեեւ Ռեալի առավելությունը հսկայական էր: Երկու թիմերը միասին 11 գնդակ խփեցին: Արքայական ակումբը հաղթեց 8:3 հաշվով:

ՌեալԲավարիա` 8:3

Դե լա Ռեդ, 12-11մ, Բուտրագենյո, 16, Ռեդոնդո, 40, Պերես, 47, 83, Կովաչ, 60-ինքնագոլ, Գալյեգո, 65, Շուքեր, 90-11մ – Պաուլո Սերժիո, 44, 63, Սանյոլ, 55