Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում անհաջող հանդես եկած գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ժամանել է Հայաստան եւ կնախապատրաստվի հուլիսի 15-ից 26-ը Չինաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Արոնյանը Երեւանում հանդիպել է Միկա շախմատային ակումբի սաներին եւ վարպետության դաս է անցկացրել, հաղորդում է Armchess.am-ը: