Microsoft-ը X սարքով Windows 10-ի նոր տարբերակ է պատրաստում, որը կթողարկվի 2021 թվականին: Նոր տարբերակը զգալի փոփոխությունների կենթարկվի, գրում է Gizmochina-ն:

Windows 10X-ի կարեւորագույն գործառույթներից մեկը կդառնա Modern Standby ռեժիմը: Եթե այժմ համակարգչին քնի ռեժիմից դուրս գալու որոշ ժամանակ է պահանջվում, ապա նոր օպցիայով հակամարգը կկարողանա ակնթարթորեն վերսկսել աշխատանքը միացման կոճակը սեղմելուց անմիջապես հետո:

Մեկ այլ հավելում է մշտական միացման ֆունկցիան, որը կոչված է հնարավորություն տալ հավելվածներին աշխատել նույնիսկ քնի ռեժիմում ֆոնային ռեժիմով: Դա պետք կգա, օրինակ, էլեկտրոնային փոստի հավելվածին: Բնականաբար, օպցիան կարելի է անջատել: