Բաքվում, ադրբեջանական ֆուտբոլի 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում երկրի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Ալիեւы ուշադրություն է հրավիրել, որ վերընտրվելուց հետո Բլատերն առաջին այցը կատարում է Ադրբեջան, գրում է Azerisport-ը:

Բլատերն ու Պլատինին Մարդականում մասնակցել են նոր ստադիոնի բացմանը: 6500 տեղ ունեցող ստադիոնում հաջորդ տարի կանցկացվեն մինչեւ 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները, հաղորդում է Trend-ը: