Նավթի համաշխարհային գները փոքր-ինչ նվազել են հինգշաբթի առավոտյան, վկայում են վերջին տվյալները: Տարեսկզբին գներն ընկել էին 20 տոկոսով կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ փոքր-ինչ վերականգնվելով տարեվերջին «պատվաստանյութերի» լավատեսության հիման վրա:

Brent ապրանքատեսակի նավթի՝ մարտին գրանցված ֆյուչերսների գինը նվազել է 0.12 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51,57 դոլարի, WTI-ի համար փետրվարյան ֆյուչերսները՝ 0,12 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48,34 դոլարի: Տարեսկզբից արժեքորոշումն ընկել էր միջինում 21 տոկոսով: