Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիվը հայտնել է Իսրայելի կողմից ԱՄՆ-ի վրա հնարավոր հարձակումների մասին: Համապատասխան նախազգուշացումը, որը հասցեագրված է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին, նա ասյօր տեղադրել է թվիթերյան իր էջում:

«Իրաքից նոր հետախուզական տվյալներն ասում են, որ իսրայելական սադրիչ գործակալները պատրաստում են հարձակումներ ամերիկացիների դեմ՝ Թրամփին դնելով անելանելի վիճակի մեջ պատերազմի կեղծ պատրվակով: Ուշադիր եղեք այդ ծուղակի առիթով, Դոնալդ Թրամփ»,-գրել է Զարիֆը:

Նա հավելել է, որ «ցանկացած հրավառությունը» հանգեցնում է տխուր հետեւանքների, հատկապես, «լավ ընկերների» համար: