Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է հղելու` կապված երկրի կանանց հավաքականի տեխնիկական պարտության հետ: Հունիսի 3-ին Հորդանանի հավաքականի հետ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընտրական խաղում մրցավարն արգելել էր Իրանի ֆուտբոլիստուհիներին հիջաբով դուրս գալ խաղադաշտ: ՖԻՖԱ-ի կանոններով արգելված է հիջաբը: Իրանի հավաքականը չի ենթարկվել մրցավարի պահանջին եւ հրաժարվել է անցկացնել հանդիպումը: Իրանին գրանցվել է տեխնիկական պարտություն 0:3 հաշվով: Իրանի եւ ՖԻՖԱ-ի միջեւ հիջաբի հետ կապված դիմակայությունը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի, հաղորդում է Սպորտ-Էքսպրեսը: