Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Ադրբեջանի հսկողության ներքո անցած Աղդամի շրջանում կանցկացնեն ակազերծման աշխատանքներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

«Հունվարի 4-ին Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը փրկարարների հետ թռիչք է կատարել դեպի Ադրբեջանի Հանրապետություն Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքների համար: Հումանիտար առաքելության շրջանակում մասնագետները կաշխատեն Աղդամի շրջանում»,-ասել են ԱԻՆ-ում:

Խմբավորման կազմում ներառվել են ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» ականազերծման կենտրոնի եւ Նոգինսկի փրկարար կենտրոնի 20 մասնագետներ: Նրանց հետ միասին ուղարկվել է ռոբոտների երեք համալիր: «Ամբողջ մեկնող անձնակազմը թեստավորվել է COVID-19-ի բացակայության համար»,-հավելել են մամուլի ծառայությունից: