Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար չի քննարկում գերմանացի մասնագետ Բերտի Ֆոգտսի թեկնածությունը, այդ մասին հղում անելով Vatan-ին հաղորդում է Azerisport-ը: Ավելի վաղ գերմանական մամուլը գրել էր, թե Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը կարող է փոխարինել Գուուս Հիդինկին Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ադրբեջանցիների անհաջող ելույթներից հետո Ադրբեջանում բողոքի ալիք է բարձրացել Ֆոգտսի դեմ: Հիդինկը Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից: