Բուլղարիայի Գաբրովո քաղաքի իշխանությունները, որի բնակիչները հայտնի են խնայողությամբ, փորձել են խնայել նաեւ Ամանորի տոնակատարությունների գումարը, սակայն արդյունքում տուգանվել են սանիտարական տեսչության կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գաբրովոյում մի քանի տարի շարունակ կա ամբողջ քաղաքում տոնախմբություն կազմակերպելու ավանդույթ ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ դրա նախորդ օրը արտիստների հոնորարների հարցում խնայողություն անելու համար: Սակայն անցած շաբաթ տեղի ունեցած համերգը դժգոհություն է առաջացրել ոչ միայն կենտրոնական իշխանությունների մոտ, այլ նաեւ սանիտարական անվտանգության տեսչության շրջանում, քանի որ համերգի ժամանակ ներկա է գտնվել մի քանի հազար հանդիսատես, որոնց մեծ մասը չի կրել դիմակ:

Գաբրովո համայնքի նկատմամբ կազմվել է հակահամաճարակաբանական միջոցները խախտելու զեկույցի հիման վրա արձանագրություն: Տուգանքի չափը կազմել է առավելագույն հնարավորը՝ շուրջ 1.9 հազար դոլար: