Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ  հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը։

«Այս պահին ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, երբ որ նման հանդիպում նախատեսվի, մենք պատշաճ կարգով տեղեկություն կտրամադրենք»,- ասաց Մանե Գեւորգյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այդ հանդիպման օրակարգում  նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն է: