Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մերժել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը` Հորդանանի հավաքականի հետ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընտրական խաղում կանանց Իրանի հավաքականին հիջաբով խաղալ չթույլատրելու եւ 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցելու փաստի կապակցությամբ, հաղորդում է AP-ն:

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կանանց Իրանի հավաքականի ղեկավորությունը նախապես զգուշացվել էր, որ ֆուտբոլիստուհիները չեն կարող խաղադաշտ դուրս գալ հիջաբով:

Կանանց Իրանի հավաքականին գրանցված տեխնիկական պարտությունը մնացել է ուժի մեջ: