Նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նախագահականից հայտնեցին NEWS.am-ի հարցին ի պատասխան։

«Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար»,- հայտնեցին նախագահական նստավայրից։