Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը Դոնեցկում ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիացիների հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

Ուկրաինայի հավաքական վերադարձած Օլեգ Բլոխինի գլխավորությամբ ուկրաինացիները երկրորդ հանդիպումն անցկացրին: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարից ազատ Ուկրաինան 2:0 հաշվով հաղթել էր ուզբեկներին, սակայն Ֆրանսիայի հետ հանդիպումը չստացվեց: Ֆրանսիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան թիմի նորեկներ Մարվեն Մարտենը, Յունես Կաբուլը եւ չորս հանդիպումն անցկացրած Քեւին Գամեյրոն:

Ուկրաինա - Ֆրանսիա` 1:4

Տիմոշչուկ, 53 - Գամեյրո, 58, Մարտեն, 87, 90, Կաբուլ, 89