«Շաբաթ օրը կայացած ՌԴ-ՀՀ ֆուտբոլային հանդիպումից առաջ կտրուկ վատացել է մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի առողջական վիճակը. նա սննդային ծանր թունավորում է ստացել եւ նախորդ գիշերն անցկացրել է բժիշկների հսկողության տակ: Ծանր գիշեր անցկացրած Հովսեփյանը արթնացել է հանդիպումից մոտ չորս ժամ առաջ, արագ ճաշել ու հայտարարել, թե լիովին պատրաստ է խաղին: Սակայն պարզվել է, որ նա արդեն դուրս է մնացել հայտացուցակից:

38-ամյա Սարգիս Հովսեփյանը հուզված եւ լացակումած դիմել է մարզչին` խնդրելով հնարավոր ամեն ինչ անել իրեն մեկնարկային կազմում ընդգրկելու համար: Ես պիտի խաղամ, կարող եմ»,-վստահ ասել է մեր թիմի ավագը: ՈՒԵՖԱ-ի հետ բանակցություններից հետո հնարավոր է եղել փոխել հայտացուցակը, ու Սարգիս Հովսեփյանը 120-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: