Lenovo-ն ցուցադրել է ThinkBook Plus Gen 2 i նոթբուքը, որի հիմնական առանձնահատկությունը էլեկտրոնային թղթի վրա հսկայական լրացուցիչ դիսփլեյն է: Նորույթը ներկայացվել է CES 2021 ցուցահանդեսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոթբուքն իրենից ներկայացնում է 13,3 դյույմանոց սարք է, որի հիմնական էկրանը 2560 x 1600 պիքսել է: Այն ունի սենսորային կառավարում եւ էլեկտրոնային գրիչ:

Շատ ավելի հետաքրքիր է նոթբուքի կափարիչը, որտեղ տեղակայված է թղթի նման E Ink վահանակը, որը ծանոթ է էլեկտրոնային գրքի յուրաքանչյուր սեփականատիրոջ: 12 դյույմանոց էկրանը` 2560 x 1600 պիքսել լուծաչափով, սենսորային է:

ThinkBook Plus Gen 2 i-ը հագեցած է տասնմեկերորդ սերնդի Intel Core i7 պրոցեսորով, 16 ԳԲ օպերատիվ եւ 1 ՏԲ մշտական հիշողությամբ: Սարքն աջակցում է մի շարք անլար եւ լարային ինտերֆեյսների:

Նոութբուքը կառաջարկվի 1549 դոլարով: Վաճառքը կսկսվի 2021-ի երկրորդ եռամսյակում: