Անցյալ շաբաթ Կապիտոլիումի մոտ անկարգություններից հետո Facebook-ում նկատվում է ազդանշանների աճ, որոնք մատնանշում են հնարավոր բռնության ապագա գործողություններ՝ կապված են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու փորձերի հետ: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ հղում կատարելով սոցցանցի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը երկրում ցույցեր կազմակերպելու խթան է հանդիսացել՝ կապված հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հետ: Նա հայտնել է, որ Facebook-ի կողմից վերահսկվող ազդանշաններում ներառված են թվային թռուցիկներ, որոնք գովազդում են նմանատիպ ակցիաները, եւ որոնցից մի քանիսը զենքի կոչեր են պարունակում:

ՀԴԲ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր երդմնակալության արարողությունից առաջ Վաշինգտոնում եւ նահանգների բոլոր 50 մայրաքաղաքներում նախատեսվող զինված բողոքների մասին: Facebook-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Կապիտոլիումի շենքի մոտ բողոքի ցույցերից հետո ընկերության տեղեկատվության փոխանակման տեմպը իրավապահ մարմինների հետ նույնպես ավելացել է: