ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կողմնակիցներին կոչ է արել հունվարի 20-ին Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ նոր ցույցեր չանել, հայտնում է Reuters-ը:

«Նոր ցույցերի մասին հաղորդագրությունների ֆոնին ես կոչ եմ անում թույլ չտալ բռնություններ, օրենքի խախտումներ եւ ցանկացած տեսակի վանդալիզմ»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ: «Սա այն չէ, ինչին ես սատարում եմ, եւ ոչ էլ այն, հանուն ինչի հանդես է գալիս Ամերիկան։ Ես բոլոր ամերիկացիներին կոչ եմ անում օգնել նվազեցնել լարվածությունը եւ անդորր ապահովել: Շնորհակալություն»: