Հունվարի 13-ին, ժամը 00.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար էին բախվել «ԲՄՎ», «Մազդա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 13.05-ին, «Միցուբիշիի» վարորդ Հրանտ Եղոյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ժամը 19.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 27-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ավտովթարի ժամանակ «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդն ինքն է եղել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տղամարդը ձերբակալվել է:

Նախապատրաստվում են նյութեր: