ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից եւ միացել վարչապետի հրաժարականի պահանջին:

Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական – քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:

Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է: 

Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ: Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության...

Опубликовано Edgar Galoyan Четверг, 14 января 2021 г.