Դանիայի էներգետիկ գործակալության մամուլի քարտուղար Տուրե Ֆալբե-Հանսենը հայտարարել էց, որ Դանիան Nord Stream 2 AG ընկերությունից ստացել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության պլանների ժամանակացույցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այսպես, Դանիայի ջրերում խողովակները տեղադրելու աշխատանքները կսկսվեն հունվարի 15-ին: Շինարարության ընթացքում կպահպանվեն թույլտվության մեջ նշված պայմանները:

Ֆալբե-Հանսենը հաստատել է, որ բոլոր պահանջները կատարվել են:

«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացումը դադարեցվել էր գազատարների կապալառուների նկատմամբ 2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով: Նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կկառուցվի ռուսական ուժերով, բայց շինարարությունը կավարտվի նախատեսվածից մի քանի ամիս ուշ: