84-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ 93-ամյա պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը:

«Կարող եմ հաստատել, որ Վատիկանում պատվաստման ծրագրի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ պատվավոր պապը»,-ասել է Սուրբ աթոռի տպագրական ծառայության ղեկավար Մատեո Բրունին: Նա չի հստակեցրել, թե երբ են նրանք պատվաստվել: ատիկանը Pfizer ընկերությունից պատվաստանյութի 10 հազար դեղաչափ է պատվիրել իր բնակիչներին պատվաստելու համար:

Ավելի վաղ պոնտիֆիկոսը հայտարարել էր պատվաստվելու մտադրության մասին, քանի որ դա «յուրաքանչյուրի բարոյական պարտքն է հանուն առողջության եւ մերձավորի կյանքի պաշտպանության համար»:

Վատիկանում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել են վարակման տասնյակ դեպքեր: Վարկավել են նաեւ մի քանի կարդինալներ: