Լիբանանում կոշտ կարանտին է սահմանվել: Բնակիչները զրկվել են նույնիսկ մթերային խանութներ գնալուց եւ կախված են մթերքների մատակարարումից, հաղորդում է AFP-ը:

Երկրի որոշ շրջաններում նոր սահմանափակումները թույլ են պահպանվում:

Բնակիչների մեծամասնությունն արգելված է լքել տունը, իսկ սուպերմարկետներում պետք է աշխատեն միայն մատակարարման ծառայությունները: Նրանք, ովքեր, օրինակ, ցանկանում են բժշկի դիմել, կարող են դուրս գալ՝ տեքստային հաղորդագրություն ուղարկելով կամ օնլայն հայտ լրացնելով:

Բեյրութի խանութների մեծ մասը փակ է: Սակայն որոշ շրջաններում, որտեղ չկան անվտանգության ուժեր, որոշ մարդիկ որոշել են մթերքներ գնել մասնավոր խանութներից: Սոցցանցերում օգտատերերը լուսանկարներ են տարածում մայրաքաղաք մուտքերից մեկում խցանումներից:

Պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խիստ կարանտինը սահմանվել է այն բանից հետո, երբ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Համադ Հասանը հայտնվել է հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Անցած տարվա փետրվարից երկրում հայտարարվել է վարակման 231 936, մահվան 1740 դեպքի մասին: