Պետերբուրգի Զենիթը հետաքրքրություն է ցուցաբերում Կրասնոդարի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ: Նրան ակումբը ցանկանում է գնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Զենիթը փնտրում է արժանի հարձակվողի, որը կկարողան զույգ կազմել Ալեքսանդր Կերժակովի հետ: Ամերիկյան անձնագիր ունեցող Մովսիսյանի տրանսֆերային արժեքն այնքան էլ բարձր չէ, իսկ Ռուսաստանի դեմ խաղում ցուցադրած որակները Զենիթի ղեկավարությանը համոզել են, որ հայ ֆուտբոլիստը Բուխարովից վատը չէ: