«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարը ռեպորտաժ է պարտաստել հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպման մասին:

Ռեպորտաժում այդ հանդիպման՝ կուլիսների հետեւում մնացած որոշ մանրամասներ են մեջբերվում: Օրինակ, այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Մոսկվա են ժամանաել մի քանի րոպե տարբերությամբ, եւ Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել ավելորդ պտույտ կատարել Տուլայում, որպեսզի Ալիեւն առաջինը ժամանի: Նշվում է նաեւ, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիեւը ոչ մի անգամ, նույնիսկ աչքի տակով չեն նայել միմյանց:

Ռեպորտաժում նաեւ մեջբերվում է անցած տարի նոյեմբերի 17-ին Պուտինի հարցազրույցից մի մաս, որում նա մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե ինչպես է ստորագրվել ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 10-ի հայտարարությունը: «Ամեն ինչ տեղի ունեցած այդ օրը (նոյեմբերի 10-ին)…Պարզապես մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Հայաստանը հասել էր այն գծին, երբ պետք էր որոշում կայացնել…Սակայն պետք է արժանին մատուցել, քանի որ նույնիսկ այդ պայմաններում երկու կողմերը պայքար էին մղում ամեն կետի, կարելի է ասել ամեն ստորակետի համար»,-ասել է Պուտինը: