Արեւմտյան քաղաքական գործիչների արձագանքն Ալեքսեյ Նավալնու ձերբակալությանը խորը ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է: Այս մասին 2020 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներով ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեսանք, թե ինչպես Արեւմուտքն արձագանքեց Նավալնու՝ ՌԴ վերադարձի մասին նորությանը: Զգացվում է, թե ինչ ուրախությամբ էին մեկնաբանում: Ուրախությամբ, քանի որ արեւմտյան քաղաքական գործիչները կարծում են, թե այդպիսով կարող են շեղել խորը ճգնաժամից, որում հայտնվել են իրենց երկրները»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Նավալնու դեպքը արհեստական արտաքին քաղաքական հնչեղություն է ստացել:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան Արեւմուտքից ապացույցներ չի ստացել, որոնք հաստատում են անհիմն մեղադրանքները Ռուսաստանի հասցեին: Այդ առումով նա հիշեցրել է Սկիրպալների դեպք, մալայզիական Բոինգի ողբերգությունը, ինչպես նաեւ բլոգեր Նավալնու հետ կապված իրավիճակը: