Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղային ճանապարհների վարչությունների ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը եւ Սայիդ Ռասուլին երկաթուղային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է «ԱՊԱ»-ն:

Դրանից հետո Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների վարչության ղեկավարը ծանոթացել է Իրանի երկաթուղային ճանապարհների զարգացման կենտրոնի հետ:

Նա ընդգծել է երկու երկրների երկաթուղու աշխատակիցների միջեւ փորձի փոխանակման եւ կապերի զարգացման անհրաժեշտությունը: