Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Կարակասում ընկերական հանդիպում անցկացրեց Վենեսուելայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Վիլյան, Պեդրոն եւ Ալոնսոն:

Նախօրեին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր հեռուստաժամի ընթացքում սպառնացել էր աշխարհի չեմպիոններին բազմաթիվ գոլերով: Չավեսին զայրացրել էր, որ ընկերական խաղի համար իսպանացիները պահանջել են 2 միլիոն եվրո: